Ռուսական և բելառուսական կործանիչները համատեղ սահմանային պարեկություն են իրականացնում

Աննա Կոստանյան 14.02.2022 - 15:21
14.02.2022 - 15:21 դիտում

Ռուսական և բելառուսական Սու-30ՍՄ կործանիչները համատեղ սահմանային պարեկություն են իրականացրել «Միութենական վճռականություն-2022» զորավարժությունների շրջանակում: Այդ մասին, ըստ Interfax-ի, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Թռիչքներն իրականացվել են ինչպես միայնակ, այնպես էլ զույգերով՝ դժվարին օդերևութաբանական պայմաններում։ Թռիչքների ընթացքում մշակվել է ՌԴ օդատիեզերական ուժերի և Բելառուսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների անձնակազմերի փոխգործակցությունը՝ ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանը և Բելառուսը «Միութենական վճռականություն-2022» զորավարժությունները սկսել են փետրվարի 10-ին: Դրանք կտևեն մինչև փետրվարի 20-ը, որից հետո ռուս զինվորականները կվերադառնան մշտական ​​տեղակայման կետեր։

Զորավարժություններն ընթանում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում ճգնաժամի ֆոնին։ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի մյուս երկրները և Ուկրաինան բարձրաձայնում են Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման և ռուսական ներխուժման սպառնալիքի մասին։

Փետրվարի 10-ին Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հաստատել է, որ Ռուսաստանը ագրեսիվ պլաններ չունի Ուկրաինայի նկատմամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ