Ռիհանան ելույթ է ունեցել Superbowl Halftime Show-ում. երգչուհին կրկին հղի է

Աննա Կոստանյան 13.02.2023 - 13:02
13.02.2023 - 13:02 դիտում

Այս տարի ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ հանդիպման ընդմիջումը` Pepsi Superbowl Halftime Show-ն, անմոռանալի է դարձրել բարբադոսցի երգչուհի Ռիհանան, որը, ինչպես պարզվել է, կրկին հղի է:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 34-ամյա երգչուհին կատարել է իր, ինչպես նաև այլ աստղերի հիթերից մի քանիսը։
Գլենդեյլում գտնվող State Farm Stadium մարզադաշտում աստղը հայտնվել է ալ կարմիր հագուստով, որն ընդգծել է նրա կլորիկ փորիկը:
Նշենք, եր Ռիհանայի առաջնեկը լույս աշխարհ է եկել ինն ամիս առաջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ