«Ռեալ»-ը պաշտոնական առաջարկ կանի Մբապեին

1.01.2024 - 19:46 դիտում

Մադրիդի «Ռեալ»-ն այսօր՝ հունվարի 1-ին, պաշտոնական առաջարկ կանի ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեին, հայտնում է armsport.am-ը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մադրիդի «Ռեալ»-ը հայտնել է 25-ամյա հարձակվողին, որ եթե նա ցանկանում է միանալ թիմին, ապա պետք է որոշի պայմանագիր կնքել մինչև 2024 թվականի հունվարի կեսը։

Միաժամանակ, ինչպես ավելի վաղ հայտնել էր L’Équipe-ը, փարիզցիների ղեկավարները համոզված են, որ Մբապեն երջանիկ է ակումբում։

Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ։

Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 16 հանդիպում Լիգա 1-ում, որոնցում դարձել է 18 գոլի հեղինակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ