ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվաստանյութի անունը գաղտնի է պահվում

Աննա Կոստանյան 23.03.2021 - 16:24
23.03.2021 - 16:24 դիտում

Պաշտոնական Կրեմլից այսօր տեղեկացրել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներարկվելիք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի անունը չի հրապարակվի՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

«Մենք միտումնավոր չենք նշում, թե որ պատվաստանյութով կպատվաստվի նախագահը` ավելացնելով, որ ռուսական բոլոր երեք պատվաստանյութերն էլ շատ վստահելի ու արդյունավետ են»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կպատվաստվի այսօր երեկոյան: Կրեմլի խոսնակը նշել է, որ Վլադիմիր Պուտինը կողմ չէ տեսախցիկների առջև պատվաստմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ