ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Արցախում տեղակայված ռուս զինվորականներին

Աննա Կոստանյան 23.02.2021 - 12:59
23.02.2021 - 12:59 դիտում

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները հեռավոր դիտակետերում ծառայող զինծառայողներին շնորհավորել են Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից զինծառայողներին հանձնվել են վկայականներ, ՌԴ ՊՆ գերատեսչական պարգևներ, իսկ դիտակետերում իրենց ծառայությունը լավ կատարած զինծառայողներին հանձնվել են արժեքավոր նվերներ:

Տոնական օրվա ընթացքում խաղաղապահ զինվորականներին ներկայացվել է Արցախի ստեղծագործական, երաժշտական, պարային խմբերի և ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի երգի-պարի համույթի տոնական ծրագիր: Բոլոր դիտակետերում, խմբավորման շտաբում, ինչպես նաև տեղի բնակչության համար մշակույթի տանը մեկ շաբաթվա ընթացքում համույթը հանդես կգա համերգային լայն ծրագրով:

Ներկայումս ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի վերահսկման շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում: Նրանք ապահովում են քաղաքացիական տրանսպորտային միջոցների անվտանգությունը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնմամբ զբաղվող խմբերի անվտանգությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ