Ջրանցքում քաղաքացու դի է հայտնաբերվել

Աստղիկ Խաչատրյան 12.06.2021 - 09:24
12.06.2021 - 09:24 դիտում

Հունիսի 11-ին, ժամը 21:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի «ՀԱԷԿ»-ին հարակից տարածքում՝ ջրանցքում, դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ