ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ղարաբաղյան հարցը

Աստղիկ Խաչատրյան 11.06.2021 - 21:50
11.06.2021 - 21:50 դիտում

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիին, հաղորդել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում առկա այլ արդիական հարցերի վերաբերյալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ