Ջերմաստիճանը ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով

29.04.2023 - 18:37 դիտում

Ապրիլի 30-ին, մայիսի 1-3-ը հանրապետության շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան, 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 30-ին, մայիսի 1-3-ը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Մայիսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ