Սուդանում գտնվող ՀՀ յոթ քաղաքացիները կժամանեն Հայաստան

29.04.2023 - 18:15 դիտում

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը սիրով տեղեկացնում է, որ Սուդանում գտնվող ՀՀ յոթ քաղաքացիները այժմ գտնվում են Կահիրեում և կժամանեն Հայաստան։

Հիշեցնենք՝ Սուդանում լարված իրավիճակ է։ Փոխհրաձգությունների հետևանքով կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում:

Հարյուրավոր ամերիկացիներ վերջին մի քանի օրվա ընթացքում լքել են Սուդանը՝ ցամաքով, ծովով կամ օդով՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ