«Ռոսատոմը» նախատեսում է ատոմակայաններ կառուցել Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում

29.04.2023 - 18:38 դիտում

«Ռոսատոմը» նախատեսում է ԱԷԿ-ի 600 ՄՎտ միջին հզորության էներգաբլոկներ կառուցել Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում, ասել է «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի ԱԷԿ-ի շահագործման գծով գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Շուտիկովը։

«Հաշվի առնելով Ուրալում, Հեռավոր Արևելքում և Անդրբայկալում ցանցային ենթակառուցվածքի վիճակը՝ այս շրջաններում մեզ պետք են ոչ թե 1200 ՄՎտ հզորությամբ բլոկներ, ինչպես Ռուսաստանի եվրոպական մասում են, այլ 600 ՄՎտ միջին հզորության»,- ասել է Շուտիկովը։

Արդեն հաստատվել են մինչև 2035 թվականը Ռուսաստանում 12 ատոմային էներգաբլոկների կառուցման պլանները, և քննարկվում է մինչև 2045 թվականը ևս 12-ի կառուցումը։ Ավելին՝ միջուկային բլոկների կառուցման աշխարհագրության մեջ աստիճանական տեղաշարժ կլինի՝ Ռուսաստանի կենտրոնից դեպի Ուրալ, Հեռավոր Արևելք, Սիբիր և մասամբ դեպի հարավ։ Ծրագրերի համաձայն՝ մինչև 2045 թվականը Ռուսաստանում միջուկային արտադրության մասնաբաժինը ներկայիս 20 տոկոսից պետք է հասցվի 25 տոկոսի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ