Պուտին. Կովկասում ՌԴ եւ Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում

Հրաչ Սահակյան 22.10.2020 - 22:24
22.10.2020 - 22:24 դիտում

mediamax.am Այսօր ելույթ ունենալով «Վալդայ» քաղաքագիտական ակումբի հանդիպմանը, Ռուսաստանի նախագահն ասել է.

«Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումները չեն համընկնում, քանի որ մենք կարծում ենք, որ, ի վերջո, անհրաժեշտ է այսպիսի վիճահարույց հարցերը լուծել ոչ թե ուժի եւ զենքի միջոցով, այլ բանակցային սեղանի շուրջ: Իհարկե, կարելի է ասել, որ բանակցությունները շարունակվում են 30 տարի, բայց արդյունք չկա: Սակայն իմ կարծիքով, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»:

 

«Մենք պետք է համառորեն աշխատենք բոլորի հետ, համբերատար լինենք, ինչը մենք անում ենք, եւ բոլորին ապացուցենք, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, եւ մենք կպաշտպանենք այն: Իսկ որտեղ մեր դիրքորոշումներն ու մոտեցումները չեն համընկնում, պետք է փոխզիջում փնտրել», – հավելել է Պուտինը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ