Պուտինի և Ալիևի բանակցությունները տևել են մոտ չորս ժամ. ստորագրվել է դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր

22.02.2022 - 21:25 դիտում

Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններն ավարտվել են. դրանք տևել են մոտ չորս ժամ: Նախագահները Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր են ստորագրել: Փաստաթղթի ստորագրումից հետո Պուտինն ու Ալիևը հանդես են եկել  համատեղ մամուլի ասուլիսով:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, կարևորվել է բարձր մակարդակի եռակողմ բոլոր պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

Պուտինը նշել է, որ Ալիևի հետ պայմանավորվել են նպաստել տնտեսական, տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը: Նա ընդգծել է, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների միջև բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների, ինչպես նաև առևտրային, արդյունաբերական, գյուղատնտեսական, ենթակառուցվածքային ոլորտներում հստակ ծրագրերի իրականացման մասին է:

ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան կաջակցի ցանկացած վիճելի խնդրի լուծմանը, այդ թվում՝ սահմանային հարցերի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ