ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի սահմանների հարցն ապագայի խնդիր է. Զախարովա

22.02.2022 - 22:33 դիտում

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների սահմանների հարցն ապագայի խնդիր է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս պահին անհրաժեշտ էր կանգնեցնել մարդկային զոհերի հանգեցնող իրադարձությունների զարգացումը, ուստի ճանաչվեց այն իրողությունը, որ ձևավորվել է։ Մնացած հարցերը՝ պետականության զարգացումը, դիվանագիտական հարաբերությունների զարգացումը, ապագայի խնդիր են»,- ասել է դիվանագետը:

Նա նշել է, որ շատ ինքնիշխան պետություններ կան, որոնք ունեն չճշտված և չամրագրված սահմաններ, ուստի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի սահմանների ճշգրտումը ևս ապագայի խնդիր է, որը պետք է կարգավորում ստանա:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն նշել էր, որ Ռուսաստանը Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչում է այն սահմաններում, որոնցում ինքնահռչակ հանրապետությունների իշխանություններն իրականացնում են իրենց լիազորությունները և իրավասությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ