Պուտինը պատրաստ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցությունների. Պեսկով

Աննա Կոստանյան 15.02.2022 - 12:48
15.02.2022 - 12:48 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն դա Մոսկվայի համար անվտանգության երաշխիքների՝ ավելի լուրջ խնդրի մի մասն է: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախևառաջ նախագահ Պուտինը միշտ բանակցություններ և դիվանագիտություն է պահանջել։ Նա է նախաձեռնել Ռուսաստանի Դաշնության համար անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումները։ Ուկրաինայի խնդիրն ընդամենը դրա մի մասն է, և, իհարկե, նախագահ Պուտինը պատրաստ է բանակցություններ վարել»,- նշել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղղված՝ Ռուսաստանի պատասխանի նախագիծը պատրաստ է: Պեսկովը հայտնել է, որ Պուտինը նախնական հավանություն է տվել փաստաթղթի նախագծին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ