Պուտինը որոշել է զինված ուժերի թիվը հասցնել 1,5 միլիոն զինծառայողի. Շոյգու

Աննա Կոստանյան 17.01.2023 - 18:02
17.01.2023 - 18:02 դիտում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտում համատեղ խմբավորման աշխատանքների շրջանակում հանդիպում է անցկացրել ՌԴ ԶՈւ գլխավոր հրամանատարների հետ՝ Զինված ուժերի թվաքանակը մինչև 1,5 միլիոն զինծառայողի հասցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է պաշտպանության գերատեսչության Telegram ալիքը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահը որոշել է զինված ուժերի թիվը հասցնել 1,5 միլիոն զինծառայողի», – ասել է Շոյգուն պաշտպանության նախարարության ղեկավարության նիստից հետո:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ռազմական անվտանգությունը, նոր սուբյեկտների և երկրի կարևորագույն օբյեկտների պաշտպանությունը կարող է ապահովվել միայն զինված ուժերի հիմնական կառուցվածքային մասերի ուժեղացմամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ