Պետք է գնալ այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, Կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն. Նիկոլ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 24.01.2022 - 20:36
24.01.2022 - 20:36 դիտում

ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար այսօր կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ հնչած հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիրն» ունի՞ ֆավորիտ նախագահի պաշտոնում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․

«Մենք նախկինում այդ թեմայով քննարկում երբեք չենք ունեցել, բայց հիմա հասկանալի է, որ մենք այդ թեման լրջորեն պետք է քննարկենք։ Քննարկումների արդյունքում որոշումներ կայացնելիս պիտի նաև առաջնորդվենք վերջին 4 տարվա պատմության փորձով։ Այո՛, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է, որ պետք է ընտրի ՀՀ նախագահ, իհարկե, առանց խորհրդարանական մեծամասնության հնարավոր չէ ՀՀ նախագահի ընտրությունը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ պետք է գնալ այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, Կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև լինի քաղաքական ներդաշնակություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ