Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ

Աստղիկ Խաչատրյան 24.01.2022 - 20:42
24.01.2022 - 20:42 դիտում
ԱՀ ԱԻՊԾ-ն հայտնում է, որ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հյուսիսարևելյան թևում` Մատաղիսի ուղղությամբ։
Որոնումներն այստեղ արդյունք չեն տվել, փոխարենը` հետկեսօրին Ադրբեջանը Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և հաստատվել է ընդհանուր 1707 աճյուն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

📌 Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ…

Опубликовано ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Понедельник, 24 января 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ