Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ․ վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 24.01.2022 - 20:13
24.01.2022 - 20:13 դիտում

«Ես հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը ժամեր առաջ, մոտավորապես 3․5 ժամ առաջ։ Զանգահարել է ինձ, խոսել ենք այդ մասին։ Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ՝ ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինձ տեղեկացնում է, որ ինքը կայացրել է որոշում։ Փորձել եմ հասկանալ՝ այդ որոշումը քննարկման ենթակա՞ է, թե՞ քննարկման ենթակա չէ, որից հետո ինքն ասել է, որ կայացրել է որոշում»,- ասաց Փաշինյանը այսօր ասուլիսի ընթացքում:

«Իմ դիրքորոշումն այդ կապակցությամբ մի փոքր տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից կամ էականորեն է տարբերվում։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակվանից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայն դեպս, նախագահի լիազորությունների մասով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ