Պետք է անենք ամեն ինչ, որ պատվաստման ցուցանիշները հասցնենք թիրախային կետերին. Ավանեսյան

Աննա Կոստանյան 7.10.2021 - 13:49
7.10.2021 - 13:49 դիտում

Պետք է անենք ամեն ինչ, որ պատվաստման ցուցանիշները հասցնենք թիրախային կետերին՝ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Ավանեսյանի խոսքով՝ առաջիկայում կքննարկեն, թե ինչ լրացուցիչ միջոցներ է պետք կիրառել, որպեսզի քաղաքացիները պատվաստման ընթացքին ավելի ակտիվ մասնակցեն:

«Մենք ունենք պարտադիր պատվաստման օրենսդրական հնարավորություն: «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքով հստակ նախատեսված է պարտադիր պատվաստումների կետը: Բացի այդ, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սահմանափակումների որոշակի փաթեթ, առաջիկայում էլ կտեսնենք, թե լրացուցիչ ինչ միջոցներ պետք է կիրառել, որ պատվաստումային գործընթացն արագանա»,- շեշտեց Ավանեսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ