Պետական դավաճանության հոդվածով հարուցված վարույթների շրջանակում հարցաքննվել է նաև ՀՀ վարչապետը

Աստղիկ Խաչատրյան 18.04.2023 - 20:28
18.04.2023 - 20:28 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայանալ նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Այդ մասին վարչապետն ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին այն մասին, թե արդյոք պետական դավաճանության և մնացյալ այլ հոդվածներով 20 հանրային քրեական վարույթներով վարչապետը ներգրավվա՞ծ է, կամ հարցաքննվե՞լ է:

«Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ հարցաքննվեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ընդդիմությանը կոչ է արել գալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով և իրեն հարցաքննել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ