Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով հաղթեց մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ

Աստղիկ Խաչատրյան 18.04.2023 - 20:22
18.04.2023 - 20:22 դիտում

Ապրիլի 18-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ԵԱ-ում պայքարի մեջ են մտել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը:

Արսեն Հարությունյանը (61 կգ) ոչ մի շանս չտվեց մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ:

Հրայր Ալիխանյանը (74 կգ) 1/4-ում 0:3 հաշվով պարտվել է Սլովակիայի ներկայացուցչին: Հրայր Ալիխանյանին հաղթած սլովակ ըմբիշը հասել է եզրափակիչ: Մեր ըմբիշը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Արսեն Հարությունյանը (61 կգ ) 7:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, նա պայքարը սկսել էր 1/4-ից:

Հիշեցնենք՝ ազատոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 12:4 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացող հայազգի ըմբիշ Էրիկ Առուշանյանի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ: Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որում 10:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին: Քառորդ եզրափակչում արդեն Թևանյանը 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ:

Եզրափակչի ուղեգիր նվաճելուն մոտ էր նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը: ԵԱ-ի 1/2 եզրափակչում Ավագյանը գոտեմարտել է Հունաստանի ներկայացուցչի հետ և 10-12 հաշվով ցավալի պարտություն կրել: Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով հաղթանակի է հասել բուլղարացի Միխայիլ Գեորգևի նկատմամբ, քառորդ եզրափակչում արդեն Ավագյանը 5:1 հաշվով առավելության է հասել Ռումինիան ներկայացնող Մաքսիմ Վասիլիոգլոյի նկատմամբ: Այսպիսով, Ավագյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար:

Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում 5:8 հաշվով զիջել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որում 1:2 հաշվով պարտվել է մոլդովացի ըմբիշին, իսկ 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակչում 0:8 հաշվով զիջել է գերմանացի Էրիկ Սվեն Թայլեին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ