Պատերազմը սաստիկ է բայց մեր զորքը հստակ տիրապետում է իրավիճակին. Արծրուն Հովհաննիսյան

Հրաչ Սահակյան 24.10.2020 - 22:55
24.10.2020 - 22:55 դիտում

Պատերազմը սաստիկ է, մարտական գործողությունները շատ խիտ և հագեցած են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա ազգաբնակչությանը խնդրեց հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ չդրսևորելով ինպես չափից դուրս ոգևորվածություն, այնպես էլ՝ հուսահատություն:

«Խնդրում եմ ծայրահեղությունների մեջ չընկնել: Մեր զորքը հստակ տիրապետում է իրավիճակին, մարտունակ է, բարոյական ոգին շատ բարձր է: Վստահաբար հաղթելու ենք», – ասաց նա՝ ավելացնելով, որ օրվա ընթացքում բազմաթիվ զանգեր և հաղորդագրություններ է ստանում առաջնագծում մարտնչող տղաներից, որոնք շատ հաճախ զարմանում են սոցհարթակներում եղած մեկնաբանություններից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ