ԱՀ շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը. ԱՀ ՄԻՊ

Հրաչ Սահակյան 24.10.2020 - 22:48
24.10.2020 - 22:48 դիտում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախնական գնահատմամբ՝ Արցախի շուրջ 90,000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով: Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60%, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները:

«Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ»,-հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ