Թշնամին օրվա ընթացքում դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ, Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ և հետ է շպրտվել

Հրաչ Սահակյան 24.10.2020 - 23:02
24.10.2020 - 23:02 դիտում

Արցախի Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները հետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ, հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը», – նշել է Պողոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ