COVID-19-ի թեստի կեղծում՝ զինծառայությունից խուսափելու համար. ԱԱԾ նոր բացահայտումը

Հրաչ Սահակյան 24.10.2020 - 23:08
24.10.2020 - 23:08 դիտում

1lurer.am. Ազգային անվտանգության ծառայության նոր բացահայտումը: Րոպերներ առաջ ծառայությունից «Լուրեր»-ին հայտնել են, որ ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ զորահավաքային զինծառայող Ա.Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և լաբորանտին՝ տվյալ զինծառայողի անվամբ կազմել կորոնավիրուսի հիվանդության մասին կեղծ բովանդակությամբ փաստաթղթեր։

Ըստ ԱԱԾ-ի՝ հաղորդվել է նմուշառում կատարելու մասին, մինչդեռ տվյալ անձից որևէ նմուշ  փաստացի չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար փորձաքննության է ուղարկել փաստացի covid-19 հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ։

Իրավապահ մարմինը նշում է՝ արդյունքում հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ բովանդակությամբ եզրակացություն, որ իբր նրա մոտ հայտնաբերվել է covid-19, ինչը զորահավաքային զինծառայողին հնարավորություն է տվել ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության կատարումը:

Հարուցված է քրեական գործ, ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը, այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ