Պահեստազորային ծառայողի ավտոմեքենայում հայտնաբերվել է ՊՆ կարիքների համար նախատեսված սննդամթերք և պարագաներ

Աննա Կոստանյան 1.12.2020 - 18:01
1.12.2020 - 18:01 դիտում

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի «Շորի Ձոր» կոչվող անցակետում, Գորիսի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից կանգնեցվել է պահեստազորային զինծառայող Ռ.Վ.-ի վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ավտոմեքենայի վարորդի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս իր մեքենայի բեռնախցիկից ՌՈ աշխատակիցներին է ներկայացրել ՊՆ կարիքների համար նախատեսված մեծ քանակությամբ սննդամթերք և պարագաներ:

Ռ.Վ.-ն նշված ավտոմեքենայով տեղափոխվել է Գորիսի ՌՈ բաժանմունք: Փաստի առթիվ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ