ՌԴ ՊՆ-ում պատմել են Լաչինի շրջանում տիրող իրավիճակի մասին

Աննա Կոստանյան 1.12.2020 - 17:49
1.12.2020 - 17:49 դիտում

Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը փոխանցվել է Ադրբեջանին, իսկ Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները, երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ հանձնելու մասին:

«Դեկտեմբերի 1-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն, Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը փոխանցվել է ադրբեջանական կողմին՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո», – ասել է նա:

Սա երեք շրջաններից վերջինն էր, որոնք նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին:

«Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի միջանցքը՝ հինգ կիլոմետր լայնությամբ: Այն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մարդկանց անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր և քաղաքացիական մեքենաների տեղաշարժը», – ավելացրել է Կոնաշենկովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ