Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական. Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 28.03.2021 - 19:24
28.03.2021 - 19:24 դիտում

Կա այսպիսի մի գաղափար, Երևանի քաղաքի բուհերի շենքերը, եթե ոչ ամբողջը, ապա գոնե մի մասը, հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։ Այս մասին այսօր Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

« Երևանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացած կլինեն մեր բուհական, դասախոսական պոտենցիալը։ Այսօր մեր բուհերում շենքային պայմնաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ բուհերում խնդիրները բազմաթիվ են:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիրի մարզում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ