Ուկրաինան դրոններով զանգվածաբար գրոհել է Մոսկվան. Սոբյանին

Աննա Կոստանյան 11.12.2025 - 12:53
11.12.2025 - 12:53 դիտում

Տեղի բնակիչները պայթյուններ են լսել Մոսկվայի մարզի Զելենոգրադ, Ռամենսկոյե, Դուբնա և Սերգիև Պոսադ քաղաքներում։ «Աէրոֆլոտի» չվերթների մի մասը ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի և Կազանի պահեստային օդակայաններ՝ դեկտեմբերի 10-ից 11-ի գիշերը Մոսկվայի օդային տարածքի օգտագործման ժամանակավոր սահմանափակումների պատճառով։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումները վերացվել են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ