Ուկրաինայում, Պենտագոնի ֆինանսավորմամբ, կենսաբանական զենքի կոմպոնենտներ են մշակվել, դրանք եղել են ժանտախտի, սիբիրյան խոցի, խոլերայի հարուցիչներ․ ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 7.03.2022 - 10:40
7.03.2022 - 10:40 դիտում

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ուկրաինայում՝ ռուսական սահմանից ոչ հեռու, կենսաբանական զենքի արտադրության համար կոմպոնենտներ են մշակվել։

Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նա նշել է, որ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցներից տեղեկավտություն է ստացվել փետրվարի 24-ին հատուկ վտանգ ներկայացնող պաթոգեններն արտակարգ ռեժիմով ոչնչացնելու մասին: Դրանք եղել են ժանտախտի, սիբիրյան խոցի, խոլերայի եւ այլ մահացու հիվանդությունների հարուցիչներ:

Կոնաշենկովը պնդել է, որ ՌԴ ՊՆ-ի մոտ հայտնված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ այդ ամենը ֆինանսավորվել է Վաշինգտոնի կողմից, և ոչնչացվել են այն բանից հետո, երբ Պենտագոնը լրջորեն մտահոգվել է, որ կենսաբանական փորձարկումների փաստը կբացահայտվի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ