Շրջակա միջավայրին 9 օրում հասցվել է մոտ 40 մլն դրամի վնաս․ հաշվետվություն

2.07.2021 - 10:04 դիտում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2021 թվականի հունիսի 14-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել, որում ասվում է․

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 36 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

☘️Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 32 դեպք, որից 29-ով հաշվարկվել է 39.249.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 780.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

💦Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 990.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

✖️Ընդերքի պահպանության ոլորտ

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

❌Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

✅ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (ընդհանուր՝ 1.474.800 ՀՀ դրամ)։

✅Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 857.600 ՀՀ դրամ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ