Շուրջօրյա խնամքից հրաժարվող 82-ամյա կինը հրաժարվում է նաեւ աղջկա խնամքից

Հրաչ Սահակյան 31.01.2023 - 16:13
31.01.2023 - 16:13 դիտում

Վերջերս 205/276 հասցեում բնակվող 82-ամյա Ոսկեհատ Քուչիկյանի՝ առանց խնամքի մնալու եւ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն տեղափոխվելու մասին տեղեկացրել էինք մեր նախորդ նյութերում։ Արձագանքել էին պատկան մարմինները, բարերարները, եւ ինչպես հայտնել էինք, տարեց կինը համաձայնել էր խնամքի կենտրոն տեղափոխվելուն, բայց հետո պարզ դարձավ, որ վերջին պահին հրաժարվել է։ Նյութի տարածումն ու մարդկանց մեկնաբանությունները, որոնցում քննադատվում էր տիկնոջ դուստրը, ստիպել էին վերջինիս ոչ միայն Վրաստանից հասնել Գյումրի, այլեւ դիմել «Այսօր» լրատվականին։ Այդ օրերին մեր ունեցած հարցազրույցում թե՛ Ոսկեհատ Քուչիկյանը, թե՛ հարեւանուհին՝ Գայանեն, որը ստանձնել է տիկնոջ խնամքը, նշում էին, որ Ոսկեհատ տատի դուստրը հրաժարվել է մոր խնամքից։ Աղջկա խոսքով՝ մոր հետ մշտապես կապ ունեցել է, իսկ Ռուսաստանից գալու մասին իրեն փոխանցել են, որ մայրը Հայաստնում պետք է լիներ դեկտեմբերի 25-ին, արդեն նախորդ ամսվա 9-ից այստեղ է եղել, աղմուկը հենց այդ ժամանակ է բարձրացել։ Այդ ընթացքում ինքն էլ է առողջական խնդիր ունեցել ու ապաքինվելուց հետո արդեն այստեղ է։ Դստեր խոսքով՝ երբ ինքը անչափահաս է եղել, իրեն մայրը ամուսնացրել է հարեւան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ինչպես դուստրն է պնդում, որը խնդրեց նաեւ տեսախցիկի առջեւ չխոսել, ինքը բազմիցս մորը իր մոտ տեղափոխելու փորձ  է արել, բայց որոշ ժամանակ անց տիկին Ոսկեհատը պահանջել է իրեն վերադարձնել տուն։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ