«Ես չեմ ուզե անտերության մատնվիմ». 82-ամյա կինը պետության խնամքին կհանձնվի

Հրաչ Սահակյան 17.01.2023 - 15:24
17.01.2023 - 15:24 դիտում

82-ամյա Ոսկեհատ տատին հեշտ կյանք բաժին չի հասել. տարիներ առաջ մահացել է ամուսինը, երեք զավակներից երկու տղաները դժբախտ պատահարի զոհ են դարձել, դուստրն էլ օտար ափերում է ապրուստը գտել։ Ոսկեհատ տատը մնացել է այս ավտոտնակում, որը փոքրիշատե տան է նմանեցված: Ավտոտնակն ապահովված չէ ո՛չ հոսանքով, ո՛չ գազով։  Արդեն մի քանի տարի է, ինչ 82-ամյա տիկինը հիվանդության պատճառով կորցրել է նաեւ տեսողությունը, ու վիճակն աննկարագրելի է վատացել։ Շուրջ 20 տարի է՝ Ոսկեհատ տատն ապրում է այս պայմաններում։ Պատմում է՝ 88-ի երկրաշարժի հետեւանքով բնակարան է կորցրել, ապա ստացել նորը, իսկ հետո ստիպված այն վաճառել է եւ տեղափոխվել սեփական ավտոտնակ։ Ոսկեհատ տատի խոսքով՝ ինքը ժամանակին ապրել է Ախուրյան համայնքի մասնավոր ծերանոցում, հետո, ինչպես ինքն է նշում, մեկ այլ տարեցի են ընդունել եւ իրենից պահանջել հեռանալ։ 2-3 տարի առաջ էլ ստիպված վերադարձել է նախկին ավտոտնակ։ ՌԴ-ում բնակվող քույրը տարել իր մոտ, բայց այնտեղ էլ երկար չի մնացել։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ