Վարչապետին զեկուցվել է ՊՆ-ի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը

Աննա Կոստանյան 17.01.2023 - 15:31
17.01.2023 - 15:31 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը և պաշտոնատար այլ անձինք:
Պատասխանատուները ներկայացրել են 2022 թվականին պաշտպանական գերատեսչության իրականացրած բարեփոխումներն ու այլ ուղղություններով կատարված աշխատանքները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ