Խնամքի կարիք ունեցող 82-ամյա կինը հրաժարվել է խնամքի կենտրոն տեղափոխվելուց

Հրաչ Սահակյան 20.01.2023 - 18:27
20.01.2023 - 18:27 դիտում

Դեռ օրեր առաջ 82-ամյա Ոսկեհատ Քուչիկյանը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն տեղափոխվելու մասին հարցին այսպես էր պատասխանում։ Հիշեցնենք, որ 205/276 հասցեում բնակվող եւ հարեւանուհու խնամքին մնացած 82-ամյա կնոջ օգնության կարիք ունենալու լուրը տարածվելուց հետո արձագանքել էին նաեւ ՇՄ մարզպետարանի աշխատակիցները, որոնց ձեռնարկած համապատասխան քայլերի արդյունքում տնայց էր իրականացվել։ Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանի  խոսքով՝ այդ ժամանակահատվածում ուղիղ կապի մեջ են եղել Միասնական սոցիալական ծառայություն Գյումրու տարածքային կենտրոնի հետ, եւ համապատասխան մասնագետների՝ տնայց իրականացնելուց ու ուսումնասիրությունից, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում 82- ամյա տիկնոջը առաջիկա օրերին տեղափոխելու էին Գյումրու Տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն։ Բայց այսօր Միասնական սոցիալական ծառայության Գյումրու մասնաճյուղից մեզ պատասխանեցին, որ վերջին պահին Տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն տեղափոխվելու գաղափարը մերժել է 82-ամյա Ոսկեհատ տատը։ Դա հաստատեց նաեւ տիկնոջ հարեւանուհին՝ Գայանեն։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ