Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին բաշխվել է շուրջ 18 մլն դրամ գումարի հագուստ

Աննա Կոստանյան 27.12.2022 - 14:11
27.12.2022 - 14:11 դիտում

Շիրակի մարզպետարանի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի համագործակցությամբ Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին բաշխվել է շուրջ 18 մլն դրամ գումարի հագուստ։ Հիմնադրամի կողմից տրամադրված հագուստը կարիքավոր ընտանիքներին նպատակային և հասցեական հատկացնելու նպատակով` մարզպետարանի կողմից բաշխվել է մարզի համայքներին։ Իսկ համայնքները հագուստը տրամադրել են ապրանքատեսականու կարիքն ունեցող կարիքավոր ընտանիքներին։

0 մեկնաբանություն
2

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ