Հուսով եմ՝ այսօրվա բանակցությունների արդյունքում կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր. Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը

6.07.2026 - 16:42 դիտում
Եկատերինբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Փաշինյանը հանդիպման բաց հատվածում նշել է, որ սա լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը։
«Իսկ ընտրություններից հետո, ինչպես ասում են, լավ հնարավորություն է ճշտել ժամացույցները։ Վերջերս ի հայտ են եկել մի շարք խնդրահարույց հարցեր։ Իհարկե հուսով եմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը։ Թե՛ ընտրություններից առաջ, թե՛ հետո մենք հանձնառու ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր մասնակցությամբ»,- շեշտել է ՀՀ վարչապետը։
Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է ապահովել, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի մեխանիզմները գործեն, ինչպես նախատեսված են։ «Ես կարծում եմ, որ սա բխում է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման շահերից։ Իհարկե, ինչպես արդեն ասացի, մենք հանձնառու ենք բոլոր հարցերի, բոլոր նրբությունների կառուցողական քննարկմանը և պարզաբանմանը։ Եվ հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մենք կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր»,- ամփոփել է ՀՀ վարչապետը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ