Շիրակի մարզին հատկացվել է 1 մլրդ 619 մլն դրամ.ՀՀ կառավարություն

17.02.2022 - 21:02 դիտում
ՀՀ կառավարության այսօրվա որշմամբ Շիրակի մարզին 1 մլրդ 619 մլն դրամ գումար է հատկացվել՝ Կապս, Արեգնադեմ, Բերդաշեն բնակավայրերում «մոդուլային» տիպի հանրակրթական դպրոցների շենքերի կառուցման նպատակով, ևս 50 մլն դրամ նախատեսվել է Բերդաշենի դպրոցը գույքով և տեխնիկայով ապահովելու նպատակին։
9 մլն 880 հազար դրամ գումար ուղղվել է Արթիկ համայնքում և Արթիկի Արևշատ բնակավայրում «մոդուլային» տիպի՝ 144-ական տեղ հզորությամբ, մսուր-մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակապման համար։
Կառավարությունը 765 հազար դրամ հատկացրել է նաև Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննման համար։

ՀՀ կառավարության այսօրվա որշմամբ Շիրակի մարզին 1 մլրդ 619 մլն դրամ գումար է հատկացվել՝ Կապս, Արեգնադեմ, Բերդաշեն…

Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Четверг, 17 февраля 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ