Խոշոր հրդեհ ու 70մլն դրամի վնաս

17.02.2022 - 20:40 դիտում

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կամարիս գյուղի վերջնամասում գտնվող  անասնագոմ-թռչնանոցի տանիքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատ։

Հրշեջները մոտ 2 ժամ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն։

Պարզվել է, որ ամբողջովին այրվել է Շիրազ Մելիքսեթյանին պատկանող անասնագոմը, որտեղ եղել են 600-ից ավելի թռչուններ՝ հավ, կաքավ, լոր, որոնք մոխրակույտի են վերածվել։

Ըստ գյուղացիների՝ Շ. Մելիքսեթյանին պատճառվել է մոտ 70 մլն դրամի վնաս։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի հերթապահ խումբը։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի ԱԻՆ-ում փորձաքննություններ կատարելուց հետո։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ