Շարունակում ենք հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ աշխատանքները. ՌԴ ԱԳՆ

Աննա Կոստանյան 30.09.2021 - 18:44
30.09.2021 - 18:44 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Զայցևը ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է «Լուրեր»-ի հարցին այն մասին, որ պատերազմի ավարտից մեկ տարի անց անգամ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և չի վերադարձնում հայ ռազմագերիներին՝ խախտելով Ժնևյան կոնվենցիայի դրույթները:

«Տարածաշրջանում իրավիճակի կայունացման իր ջանքերում Ռուսաստանը շեշտը դնում է 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններից բխող խնդիրների բոլոր ուղղություններով իրականացման վրա։ Շարունակում ենք հայ ռազմագերիներին ազատ արձակման ուղղությամբ աշխատանքները՝ ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու դիմաց։ Մենք համոզված ենք, որ այդ խանգարող հանգամանքների շուտափույթ և վերջնական վերացումը կնպաստի Երևանի և Բաքվի հարաբերությունների առողջացմանը»,- ասել է Զայցևը:

Նա նաև ցավակցել է 2020 թ. պատերազմում զոհվածների հարազատներին՝ հավելելով, որ երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունները հուսալի երաշխիք են ապագայում նման ողբերգական իրադարձություններ թույլ չտալու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ