Շատ եմ ափսոսում, որ ավելի վաղ չէի տեղափոխվել Ալ-Նասր․ Ռոնալդու

Աստղիկ Խաչատրյան 12.12.2023 - 22:36
12.12.2023 - 22:36 դիտում

Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է ակումբում անցկացրած իր հույզերով՝ Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի քառորդ եզրափակչի «Ալ-Շաբաբի» հետ խաղից հետո (5:2), որում պորտուգալացին գոլի հեղինակ է դարձել:

«Շատ ուրախ եմ «Ալ-Նասրում» լինելու համար և անհամբեր սպասում եմ այս մեծ ակումբի հետ հիանալի արդյունքների հասնելուն:

Ես իսկապես ափսոսում եմ, որ ավելի վաղ չտեղափոխվեցի Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր», բայց հիմա այստեղ եմ և կաջակցեմ թիմին, որպեսզի հաջողության հասնենք»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում royanews-ը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ