Շառլ Միշելը պատրաստակամություն է հայտնել ավելացնելու ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

1.09.2022 - 13:20 դիտում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատրաստակամություն է հայտնել ավելացնելու ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ չորրորդ հանդիպումը կառուցողական մթնոլորտում էր: Անդրադարձանք բոլոր հարցերին և պայմանավորվեցինք ակտիվացնել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվրամիությունը պատրաստ է հետագայում ևս ավելացնել իր ջանքերն այդ ուղղությամբ»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Միշելը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ