Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին ծննդյան օրվա առթիվ

Աստղիկ Խաչատրյան 21.12.2021 - 12:15
21.12.2021 - 12:15 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Ընդունեք խնդրեմ իմ անկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի պատասխանատու առաքելության մեջ իմ և հայ ժողովրդի անունից մաղթում եմ Ձեզ աննկուն կամք, ուժ և անսասան հավատ՝ ֆրանսիացի ժողովրդին դեպի հաղթական նոր հորիզոններ առաջնորդելու համար։

Վստահեցնում եմ, որ այդ բարձր առաքելության գործում Հայաստանը կանգնած է Ձեր և բարեկամ Ֆրանսիայի կողքին՝ պատրաստ պաշտպանել մեզ միավորող համատեղ արժեքները, համընդհանուր իրավունքները և քաղաքակրթական ժառանգությունը։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհավորել Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում։

Թույլ տվեք հույս հայտնել, որ գալիք տարին մեր բարեկամ ժողովուրդներին կպարգևի նոր նվաճումներ՝ ի շահ Հայաստանի ու Ֆրանսիայի համատեղ բոլոր ծրագրերի հաջողության։

Խնդրում եմ ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը։

Եղբայրաբար՝ Նիկոլ Փաշինյան»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ