Մոսկվան Թուրքիային կոչ է անում նպաստել հրադադարին ԼՂ հակամարտության գոտում

Գոհար Ստեփանյան 26.10.2020 - 11:37
26.10.2020 - 11:37 դիտում

Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ողջ ազդեցությունը ՝ ի նպաստ հրադադարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բուն բանակցային գործընթացի մեկնարկի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի հաստատում և բովանդակալից բանակցային գործընթացի վերականգնում:

«Մենք համոզում ենք թուրք գործընկերներին իրենց ազդեցությունն օգտագործելու նպատակահարմարության մասով՝ աջակցելու այդ գծին»,-ասել է Լավրովը «Աթենքի և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ