Մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար կսահմանվեն պետական տուրքի նոր տեսակներ

3.03.2026 - 16:48 դիտում

Նախագծով առաջարկվող փոփոխություներն ուղղված են մշակութային արժեքների արտահանման գործընթացում ավելի հստակ ու չափելի ընթացակարգեր սահմանելուն: ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է մարտի 3-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում:

Առաջարկվում է պետական տուրքի նոր տեսակների սահմանում, որոնք կիրառվում են մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար: Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով նախագծի ընդունման, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը: Միևնույն ժամանակ, առաջարկվող իրավական կարգավորումները միտված են համահունչ դարձնելու «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ջուլիետա Ազարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ