Միջազգային դիտորդների տեղակայման հստակ մեխանիզմը քննարկվում է ԱՄՆ-ի և տարածաշրջանում գործընկերների և դաշնակիցների միջև. Պետդեպ

Աննա Կոստանյան 27.09.2023 - 12:46
27.09.2023 - 12:46 դիտում

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում միջազգային դիտորդների տեղակայման, դրա հստակ մեխանիզմը քննարկվում է ԱՄՆ-ի և տարածաշրջանում գործընկերների և դաշնակիցների միջև: Այս մասին ճեպազրույցում ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Երևանի և Բաքվի հետ քննարկել է այս հարցը:

«Հստակ մեխանիզմը մի բան է, որը շարունակում է քննարկվել տարածաշրջանում մեր դաշնակիցների և գործընկերների հետ, և, հետևաբար, ես չեմ ցանկանում կանխատեսումներ անել, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել:

Պետքարտուղարն այսօր կրկին խոսել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետայսուբ որևէ ռազմական գործողությունների չիրականացնելու հրատապությունը, որ խաղաղ բնակիչների համար լինի անվերապահ պաշտպանություն և ազատ տեղաշարժ, որ լինի անարգել մարդասիրական մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ:

Պետքարտուղարն այդ հետախոսազրույցում ընդգծել է, որ նախագահ Ալիևը, ասել է, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան։ Նա նաև ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան», – ասել է Միլլերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ