Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է ծանր մնալ. Զախարովա

Աննա Կոստանյան 27.09.2023 - 13:09
27.09.2023 - 13:09 դիտում

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է ծանր մնալ. այս մասին ճեպազրույցվում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ցավակցել է Ստեփանակերտից ոչ հեռու վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի զոհերի ընտանիքներին:

«Ռուս խաղաղապահներն ամենաակտիվ գործողություններն են ձեռնարկել հրդեհը մարելու, բժշկական օգնություն ցուցաբերելու և բնակիչներին տարհանելու համար: Մենք կշարունակենք բոլոր ջանքերը գործադրել բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, որի հետևանքով գրանցվել է 68 զոհ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ