Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհից 100 մարդ է զոհվել

Աննա Կոստանյան 27.09.2023 - 12:45
27.09.2023 - 12:45 դիտում

Հյուսիսային Իրաքի Նինևա նահանգի հարսանյաց սրահում հրդեհ է բռնկվել։ Ինչպես INA-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, զոհերի թիվը հասել է 100-ի, ևս մոտ 150 մարդ վիրավորվել է։

Հարսանիքը տեղի է ունեցել Ալ Համդանիայի սրահներից մեկում։ Իրաքի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ հրդեհը կարող էր առաջանալ հրավառության պատճառով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ