Մեր քաղաքի վոլեյբոլի թիմերը շարունակում են պարապմունքները

Սամվել Աղանյան 26.04.2022 - 17:12
26.04.2022 - 17:12 դիտում

Գյումրու Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի վոլեյբոլի տղաների ու աղջիկների թիմերը գլխավոր մարզիչ Եղիշե Մանուկյանի ղեկավարությամբ արդյունավետ պարապմունքների միջոցով փորձում են լրացնել այն բացը, որն առաջանում է պաշտոնական մրցումների ընդմիջումների ընթացքում: Աղջիկները դեռ 1 տարի ժամանակ ունեն մինչեւ Հայաստանի 20 տարեկանների պաշտոնական առաջնությունը, իսկ ահա վոլեյբոլիստները հասցրել են մասնակցել Հայաստանի ձմեռային վոլեյբոլի գավաթի խաղարկությանը, որտեղ եզրափակիչ մրցավեճում 1-2 հաշվով զիջել են մայրաքաղաքի բանակայիններին ու արժանացել արծաթե պարգեւի:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ