Անհնազանդության ակցիաներ մայրաքաղաքի տարբեր փողոցներում

Աննա Կոստանյան 26.04.2022 - 16:00
26.04.2022 - 16:00 դիտում

Դաշնակցական երիտասարդներն այսօր փակել են Կոմիտասի պողոտան։ Նրանք փողոցի վրա տեղադրել են անվադողեր եւ այրել դրանք՝ կանգնեցնելով մեքենաների երթևեկությունը: Կարճ ժամանակ անց ոստիկանները հավաքել են անվադողերը՝ բացելով ճանապարհը։
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ՀՀԿ-ական երիտասարդները, ՀԴԴ-ական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տարբեր ձeuաչափի իրազեկման ակցիաներ են իրականացրել ՝ կոչ անելով հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։

Մայրաքաղաքի մեկ այլ հատվածում Արթուր Վանեցյանի աջակից երիտասարդները մոտոցիկլետներով ակցիա են իրականցրել՝ կոչ անելով հանրությանը միանալ հանուն Հայաստանի ու Արցախի պաշտպանության ակցիաներին։ Նրանք կարճ ժամականով փակել են Աբովյան փողոցը, ինչից հետո կարմիր բերետավորները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներից մի քանիսին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ